Բազմաթից մրցանակներ ստացած բնապահպան եւ ռեժիսոր Դերեք եւ Բեվերլի Ժուբերները հայտարարել են, որ կարանտինն ու COVID-19-ի համավարակի հետ կապված սահմանափակումներն ամբողջ աշխարհում հնարավորություն են ստեղծել վերանայել հարաբերությունները բնության հետ եւ դրդել երիտասարդներին փոփոխությունների ձգտել:

Զույգը Քենիայи Մարա հարթավայրում տեսանյութ է նկարահանել առյուծների մասին National Geographic-ի ֆիլմի համար, որը նվիրված է Երկրի օրվա 50-ամյակին: «Վայրի ծնված. հաջորդ սերունդը» պատմում է այն մասին, թե ինչպես են ապրում տարբեր կենդանիներ եւ որոնք են նրանց գոյատեւման շանսերը: «Դա այնքան տրավմատիկ էր աշխարհի համար, որ եթե մենք դրանից հետո չփոխվենք, ապա դա հնարավորությունների հսկայական վատնում կլինի»,- ասել է Դերեք Ժուբերը Reuters գործակալությանը:

Ըստ նրա` մեծ աղետների արդյունքում մարդիկ ավելի սերտ են կապվում միմյանց հուզական, ֆիզիկական եւ հոգեւոր մակարդակներում: «Հուսով եմ, որ дա տարածվում է նաեւ մեր հուզական եւ էկոլոգիական ինտելեկտի վրա»:

Նա խոստովանել է, որ համաճարակի հետեւանքով վայրի բնության զբոսաշրջության ոլորտի անկումը կենդանիների տառապանքների է հանգեցրել եւ ավելացրել է որսագողության աճի ռիսկը: «Երբ մենք ծնվեցինք, 450 000 առյուծ կար, իսկ այսօր` միայն 20 000 առյուծ,- նշել է 63-ամյա ռեժիսորը:- Հաջորդ սերունդը շատ լավ հասկանում է, որ խնդիր կա, եւ նրանք ուզում են փորձել լուծել այն»: