Հնդկաստանում առանց գումարի մնացած վեց զբոսաշրջիկ, որոնք որոշել էին քարանձավում սպասել կորոնավիրուսի համավարակի ավարտին, հայտնաբերվել եւ ուղարկվել են կարանտին:

Ըստ USA.one www.usa.one-ի տվյալների` չորս տղամարդ եւ երկու կին` Ամերիկայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Թուրքիայի եւ Նեպալի քաղաքացիներ, մարտի 24-ից գտնվել են Ութարախանդ նահանգի Ռիշիկեշ քաղաքի մերձակայքում գտնվող քարանձավում: Ճանապարհորդներն ուղարկվել են Սուորգ Աշրամ քաղաք 14-օրյա կարանտինի` չնայած նրանցից որեւէ մեկի մոտ հիվանդության նշաններ չեն եղել:

Մեկուսանալուց առաջ նրանք ապրում էին Մունի-Քի-Ռեթի շրջանի հյուրանոցներից մեկում, սակայն, առանց գումար մնալով, տեղափոխվել էին քարանձավ: Նեպալի քաղաքացին օգնում էր մնացածին առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու հարցում:

Կարանտինի եւ ուղեւորափոխադրումների դադարեցման պատճառով մոտ 700 օտարերկրյա զբոսաշրջիկ շարունակում է մնալ Ռիշիկեշում, որոնց օգնելու համար Հնդկաստանի կառավարությունը գործարկել է Stranded in India կայքը:

Հնդկաստանը կարանտինում է գտնվում մարտի վերջին, որը պետք է ավարտվեր ապրիլի 15-ին, սակայն երկարաձգվեց մինչեւ մայիսի 3-ը: Երկրում գրանցել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 15.700 դեպք, որոնցից 507-ը` մահվան ելքով: