Կրթական ռեսուրսների կայքը Հարրի Փոթերի երկրպագուների համար «երազանքի իդեալական աշխատանք» է առաջարկում, ովքեր ցանկանում են ֆրանշիզայի յուրաքանչյուր ֆիլմը դիտել 1000 դոլարով:

EDsmart.com, որը մասնագիտացած է քոլեջների վարկանիշի ուղղությամբ, հայտարարել է, որ 5 մարդու է փնտրում, որոնք պատրաստ են COVID-19-ի կարանտինի ժամանակ իրենց ժամանակի մի մասը հատկացնել Հարրի Փոթերի մասին բոլոր 8 ֆիլմերի եւ «Ֆանտաստիկ արարածների» 2 ֆիլմի դիտմանը:

Հաղթողները պետք է ֆիլմերը դիտեն եւ այդ գործընթացը ուղիղ եթերում հեռարձակեն համացանցում՝ @getedsmart նշումով: Այնուհետեւ պետք է գնահատեն յուրաքանչյուր ֆիլմը եւ իրենց գնահատականի մասին հայտնեն առցանց:

Հաղթողները կստանան 1000 դոլար, ինչպես նաեւ մրցանակային փաթեթ, որի մեջ կլինեն Blu-Ray-ով բոլոր 10 ֆիլմերը, «Բաթերբի Հարրի Փոթեր» կարամելային եգիպտացորեն, «Դոնդողային Հարրի Փոթեր» ծամվող կոնֆետներ, «Բերթի Բոթա» դոնդողային ունդեր եւ «Գրիֆինդոր Սնագի Հարրի Փոթեր» շոկոլադե խրթխրթացող գորտ, Hogwarts Alumni չժանգոտվող պողպատից Tumblr եւ 100 դոլարի GrubHub հուշանվերային քարտ:

Դիմումներն ընդունվում են առցանց մինչեւ մայիսի 15-ը: