Նիդեռլանդները մինչեւ սեպտեմբերի 1-ը երկարաձգել է խոշոր հանրային միջոցառումների, այդ թվում՝ պրոֆեսիոնալ սպորտի եւ երաժշտական փառատոնների անցկացման արգելքը, հայտարարել է վարչապետ Մարկ Ռյուտեն, տեղեկացնում է Reuters-ը։

Միաժամանակ, Ռյուտեի խոսքերով, կորոնավիրուսի տարածման «հուսադրող» դանդաղումը թույլ կտա մայիսին բացել տարրական դպրոցներն ու մանկապարտեզները: Նա նշել է, որ սահմանափակող միջոցառումների մասնակի թուլացումը անհրաժեշտ է COVID-19-ի ուժեղ բռնկումը կանխելու համար: