Կառավարությունը ժամանակավորապես արգելել է թթվածնային թերապիայի, թոքերի արհեստական շնչառության (ԹԱՇ) սարքերի կամ շնչառական այլ սարքավորումների արտահանումը Բելառուսից: Դա նախատեսված է 2020 թվականի ապրիլի 21-ի Նախարարների խորհրդի թիվ 243 որոշմամբ, որն այսօր պաշտոնապես հրապարակվել է Ազգային իրավական կայքում, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Այս արգելքը չի ազդի բացառապես օզոնային կամ աերոզոլային թերապիայի համար օգտագործվող սարքավորումների վրա: Փաստաթուղթը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո եւ իր ազդեցությունը տարածում է այս տարվա ապրիլի 20-ից հետո ծագած հարաբերությունների վրա:





























