ԱՄՆ-ում զգուշացրել են կորոնավիրուսի կրկնակի եւ ավելի վտանգավոր ալիքի մասին: Նման զգուշացում է արել ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդը, հաղորդում է WP-ը:

«Կա հավանականություն, որ վիրուսը կսկսի ակտիվանալ հաջորդ ձմռանը»,-ասել է նա:

«Մենք կունենանք միաժամանակ գրիպի եւ կորոնավիրուսի համաճարակ»,-հավելել է Ռեդֆիլդը: