Իտալական Կորտինա Դ՛Ամպեցո հանգստավայրի հյուրանոցը Չինաստանի առողջապահության նախարարությանը դատի է տվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով կրած վնասի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հյուրանոցը չինական իշխանություններին մեղադրում է «2019 թվականի նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի տարածման եւ դրա մահաբերության մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ժամանակին չտեղեկացնելու մեջ»:

Դրանից բացի, հայցի համաձայն, որը քննելու է Բելունու քաղաքի դատարանը, Չինաստանն անհրաժեշտ ստուգումներ չի ձեռնարկել իր օդանավակայաններից թռիչքների ժամանակ, ինչը հանգեցրել է իտալական տուրիզմի համար ահռելի վնասի: