Պանդեմիան արդեն փոխում է մարդկանց աշխարհայացքը: Այս մասին «ՌԲԿ»-ի հետ զրույցում ասել է ամերիկացի փիլիսոփա, տնտեսագետ եւ թրեյդեր Նասիմ Թալեբը:

Նրա խոսքով՝ պանդեմիան դեռ երկար կտեւի, եւ շատ տհաճ անակնկալներ կլինեն:

«Համաճարակը կարագացնի օնլայն կրթության անցումը: Համալսարաններն այլեւս պետք չեն լինի: Նույնը կարելի է ասել շատ ընկերությունների մասին: Պանդեմիայի շնորհիվ շատ ընկերություններ հասկացան, որ աշխատակիցները կարող են աշխատել տնից: Դա չի նշանակում, որ գրասենյակները կանհետանան, այլ պարզապես կքչանան»,-ասել է Թալեբը:

Նա նշել է, որ պանդեմիան արդեն փոխում է մարդկանց աշխարհայացքը: «Այն փոխում է մարդկանց սպառողական սովորությունները. մարդիկ սկսում են քիչ գնել անպիտան իրեր: Բացի այդ, նկատվում է լոկալիզմի միտում… Մարդիկ սկսում են հասկանալ, որ իրենց կյանքի որակի վրա ազդում է ոչ միայն երկիրը, այլ կոնկրետ նահանգը կամ քաղաքը: Օրինակ Օհայոյի նահանգապետն ավելի լավ է հաղթահարում ներկայիս դժվարությունները, քան նախագահ Թրամփը: Եվ դա պատճառ է Օհայո տեղափոխվելու համար»,-վստահ է Թալեբը: Նրա կարծիքով՝ պանդեմիան կշարունակվի երկար տարինե: