Ժամը 20-ի սահմաններում սկսվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցների երթը Երեւանի կենտրոնով:

Երթն անցնելու Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան եւ Թումանյան փողոցներով: Երթն ավարտվելու է Ազատության հրապարակում, որտեղ եւ տեղի էր ունեցել հանրահավաքը:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ընդդիմադիրներն այժմ անցնում են Մաշտոցի պողոտայով, ճանապարհի մի ուղղությունը փակ է: Իրավապահների հետ որեւէ միջադեպ չի գրանցվել:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի