ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ դաշնակիցները երկար ժամանակ նկատում են կառավարվող քաոսի իրավիճակ ստեղծելու ԱՄՆ ջանքերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ մենք ԱՄՆ-ի հետ հետխորհրդային տարածքում գաղափարային մրցակցություն շահելու նպատակ չենք դնում: Մենք հարցը տեսնում ենք այլ հարթության վրա: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի եւ նախկինում այդ երկրի կազմում մտնող հարեւան պետությունների միջեւ պատմական, տնտեսական, մարդկային եւ այլ կապերը խորն են, հիմնովի եւ հարուստ, քան այն, ինչ առաջարկում է ԱՄՆ-ն»,-ասել է նա:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է ՌԴ-ի հարեւան երկրներին ստիպել ընտրություն կատարել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ: «Ոչ միայն մենք, այլ նաեւ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ դաշնակիցները երկար ժամանակ նկատում են կառավարվող քաոսի իրավիճակ ստեղծելու ԱՄՆ ջանքերը»,-նշել է դիվանագետը:




























