Միացյալ Նահանգները հստակ համոզված են, որ «Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցությունը չի կարողացել ժամանակին» Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել նոր կորոնավիրուսի բռնկման մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Պետքարտուղարությունում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Պոմպեոն նաեւ մեղադրել է Չինաստանին այն բանում, որ նա չի հայտնել մարդուց մարդուն վիրուսի անցման մասին «մեկ ամիս, մինչեւ վիրուսը չի հասել Չինաստանի բոլոր շրջաններ»։ Նա նաեւ մեղադրել է Պեկինին նրանում, որ նա մինչ այժմ «չի տրամադրել վիրուսի նմուշները», ինչը անհնար է դարձնում դրա էվոլյուցիային հետեւելը։