Ամերիկյան զինվորականները տվյալներ չունեն այն մասին, որ հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընը կորցրել է երկրի զինված ուժերի վերահսկողությունը։ Այս մասին հայտարարել է գեներալ, Շտաբերի պետերի միավորված հանձնաժողովի նախագահ Ջոն Հայթենը, հայտնում է AFP-ը։
Մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Կիմ Չեն Ընը վիրահատություն է տարել եւ, հնարավոր է, դեռեւս գտնվում է բուժման մեջ, նա նշել է, որ հետախուզությունը չունի տվյալներ, որոնք «կարող էին որեւէ նման բան հաստատել կամ հերքել»։ «Ես ենթադրում եմ, որ Կիմ Չեն Ընը նախկինի պես ամբողջովին վերահսկում է միջուկային եւ զինված ուժերը»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքն այլ կերպ մտածելու պատճառներ չունի։





























