Գերմանիայում առաջին «թեժ գիծն» է հայտնվել այն տղամարդկանց համար, որոնք տուժել են բռնությունից։ Այս մասին հայտնել են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի եւ Բավարիայի դաշնային հողերի համապատասխան նախարարությունները, որոնք վստահության հեռախոսահամարի նախաձեռնող են դարձել, հայտնում է DW-ն։

Դրանից կարող են օգտվել ցանկացած տարիքի տղամարդիկ, որոնք բախվել են բռնության՝ տնային կամ սեռական, սթալքինգի (հետապնդման) կամ հարկադիր ամուսնության հետ, տեղեկացվում է գերատեսչություններից մեկի կայքում։

«Հենց ստեղծված իրավիճակում կարեւոր է, որպեսզի նաեւ տղամարդիկ տեղ ունենան դիմելու, եթե նրանք բռնության զոհեր են դարձել»,- կարծում է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի հայրենի եզերքի եւ կոմունալ քաղաքականության նախարարության ղեկավար Ինա Շարենբախը։ Գերմանիայի դաշնային հողերը համատեղ ջանքեր են գործադրում կանանց բռնությունների դեմ պայքարում, հիշեցրել է Շարենբախը՝ նշելով, որ այժմ պետք է «խթանել տղամարդկանց հանդեպ բռնության դեմ պայքարը»։

Հեռախոսահամարը հասանելի է ամբողջ Գերմանիայի բնակիչների համար։ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիան եւ Բավարիան կոչ են անում ԳԴՀ մնացած 14 հողերին մասնակցել այս նախաձեռնության իրականացմանը։ Քրեական գործերով դաշնային գերատեսչության տվյալներով՝ 2018թ․ բռնության վիճակագրության մեջ տղամարդկանց մասնաբաժինը աճել է մինչեւ 18,7 տոկոս (մեկ տարի առաջ 17,9 տոկոս)։