ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բուժաշխատողների պատվին ավիաշոուների անցկացման մասին, հայտնում է Washington Times-ը:

Ցուցադրական օդային ելույթները կանցկացվեն ԱՄՆ ՌՕՈՒ-ի «Մրրկահավի» եւ ՌԾՈՒ-ի «Երկնագույն հրեշտակների» մասնակցությամբ:

«Մենք ավիաշոուն կցուցադրենք Ամերիկայի բոլոր խոշոր քաղաքներում եւ որոշ քաղաքներում, որոնք մեծ չեն: Դրանք մի շարք շատ վտանգավոր օդային թռիչքներ ցույց կտան»,- ասել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ օդային շոուն «ցնցող» կլինի: