Բրիտանիայի գլխավոր սանիտարարան տեսուչ, պրոֆեսոր Քրիս Ուիթին հայտարարել է, որ երկրում սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները կարող են անհրաժեշտություն դառնալ առնվազն մինչեւ տարեվերջ, գրում է The Guardian-ը:

Ուիթին ընդգծել է իրատես լինելու կարեւորությունը` նշելով, որ «ծայրահեղ կործանարար» սոցիալական հեռավորության պահպանումը պետք է գոյություն կունենա «բավականին երկար ժամանակ»:

Երկրի գլխավոր սանիտարական տեսուչի խոսքով` հավանականությունը «շատ փոքր է», որ այս տարի COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմշակվի: