Հայաստանից ուսանողներ եւ քաղաքացիներ են տեղափոխվել Իրաքյան Քուրդիստան, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով մնացել էին ՀՀ-ում:
Ինչպես հայտնում է Kurdistan24-ը, 89 ուսանողից եւ եւս 2 մարդուց կազմված խումբը Հայաստանից չվերթով ժամանել է Էրբիլի միջազգային օդանավակայան: «Նրանք Հայաստանում էին մնացել նոր կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում թռիչքների դադարեցման պատճառով»,- հայտարարել է Քուրդիստանի Արտաքին կապերի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հալգուրդ Սալայեն:
«Քաղաքացիների վերադարձի գործընթացն իրականացվում է Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության դեպարտամենտի եւ Իրաքի ԱԳՆ-ի հետ համակարգմամբ»,- հավելել է Սալայեն՝ աջակցության համար շնորհակալություն հայտնելով Իրաքի եւ Հայաստանի կառավարություններին: Նրա խոսքով՝ եւս 200 ուսանողներ Հայաստանից կվերադարձվեն հաջորդ մի քանի օրերի ընթացքում:





























