Ապրիլի 22-ին 1-ին զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ գործնական հրաձգությամբ։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգվել են հաստիքային զենքով կրակի վարման հմտությունները եւ զինծառայողների անհատական պատրաստության մակարդակը: Ներգրավված անձնակազմը հաջողությամբ խոցել է կրակադաշտի բոլոր թիրախները եւ արժանացել  բարձր գնահատականների։

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի ականանետային դասակների ներգրավմամբ անցկացվել են հրետանային միջոցների հրաձգության եւ կրակի կառավարման մարզումներ:

Կատարելագործվել են 120 մմ.-անոց ականանետները մարտական վիճակի բերման եւ նշանակետերի հետախուզման հմտությունները, գործնականում ցուցադրվել են ականանետներից կրակի վարման առանձնահատկությունները: