Ֆրանսիայի առողջապահության գլխավոր վարչության ղեկավար Ժերոմ Սալոմոնը հայտարարել է, որ կարանտինը կչեղարկի այն ժամանակ, երբ հաջողվի հասնել «բավարար արդյունքների», հաղորդում է RFI-ն:

Նրա խոսքով՝ դրական արդյունք կլինի, մասնավորապես, երբ դեպքերը նվազագույնի հասնեն մինչեւ մայիսի 11-ը, եւ ֆրանսիացիները կկարողանան վերադառնալ իրենց աշխատանքային գործունեությանը՝ վտանգի չենթարկելով իրենց հարազատների կյանքը:

Նա նաեւ նշել է, որ վիրուսի տարածումը կշարունակվի, քանի դեռ չեն հասել կոլեկտիվ իմունիտետի բարձր մակարդակի: