Երբ տեղի են ունենում տնտեսական ցնցումներ, հետեւանքները կարող են ի հայտ գալ տարիներ անց եւ տարածվել անկանխատեսելի ուղղություններով։ Ոչ ոք չէր կարող կանխագուշակել, որ 2007-ին ԱՄՆ-ում սկսված հիփոթեքային ճգնաժամը 2010-ին Հունաստանում կհանգեցնի բյուջեյի կրախի։ Կամ որ 1929թ․ Նյու Յորքի բորսայում բաժնեթղթերի շուկայի անկումը 1930-ին կհրահրի նացիստների շարժումը Եվրոպայում։ COVID-19 համավարակը կարագացնի փոփոխությունները համաշխարհային տնտեության մեջ եւ անճանաչելիության աստիճան կփոխի այն, կարծում է New York Times-ի տնտեսական վերլուծաբան Նիլ Իրվինը։
Այսքան անկայուն պայմաններում հինգ տարվա կամ նույնիսկ մի քանի ամսվա տնտեսական կանխատեսումներ անելը մեծամտություն կլիներ։ Սակայն մի հետեւություն անցյալի փորձից կարելի է անել՝ ճգնաժամերը հատկություն ունեն առաջին պլան մղելու խնդիրներ, որոնք բարեկեցիկ ժամանակներում հեշտ էր անտեսել, փոխանցում է HighTech+-ը։
Այդպիսի խնդիրներից մեկը գլոբալիզացիան է, երբ ընկերությունները կարող են տեղափոխել արտադրությունը այնտեղ, որտեղ դա առավել արդյունավետ է, իսկ դրամական հոսքերը կհոսեն այնտեղ, որտեղ դրանք առավելագույն շահույթ կբերեն։ Համաշխարհային տնտեսության գաղափարը, որտեղ կենտրոնական տեղ է զբաղեցնում ԱՄՆ-ը, արդեն մասերի է բաժանվում Նահանգներում եւ Չինաստանում ազգայնական միտումների ազդեցությամբ։ Ամեն ինչից դատելով՝ կորոնավիրուսը միայն կուժեղացնի այդ միտումները։
«Տեղի կունենա վերաիմաստավորումն այն բանի, թե որքանով մի երկիրը կուզենա կախված լինել մյուսից,- ասել է ԱՄՆ միջազգային հարաբերությսունների խորհրդի ավագ գիտաշխատող Էլիզաբեթ Էկոնոմին,- Ես չեմ կարծում, որ դա կդառնա գլոբալիզացիայի հիմնարար ավարտը։ Սակայն դա կուժեղացնի մտածողության այն տեսակը, որը հատուկ է Թրամփի վարչակազմին, այսինքն կան կարեւոր տեխնոլոգիաներ, կարեւոր ռեսուրսներ, պահուստային արտադրական հզորություննեեր, որոնք պետք է մնան ԱՄՆ-ում այն դեպքի համար, եթե ճգնաժամ լինի»։
Մի քանի օրինակներ՝ Ֆրանսիայի ֆինանսների նախարարը ֆրանսիական ընկերություններին հրամայել է փոփոխություններ կատարել մատակարարումների շղթայի մեջ, որպեսզի ավելի քիչ կախված լինեն Չինաստանից եւ այլ ասիական երկրներից։ ԱՄՆ սահմանային-մաքսային ծառայությունը հայտարարել է, որ կարգելի մի շարք բժշկական դեղամիջոցների արտահանումը։ Իսկ վերջերս սենատոր Լինդսի Գրեմը առաջարկել է ԱՄՆ-ին պատժել Չինաստանին այն բանի համար, որ նա չի կարողացել զսպել վիրուսը՝ զրոյացնլով Չինաստանի կառավարության պարտքը՝ քայլ, որը կարող է ցնցել ԱՄՆ-ի, որպես համաշխարհային ֆինանսական համակարգի, դերը։
Չինաստանն, իր հերթին, նույնպես կվերակողմնորոշի իր տնտեսղությունը։ Երկիրը չի ցանկանում այլեւս էժան աշխատուժի եւ արտադրական հզորությունների մատակարար լինել։ ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ Ճապոնիայից ընկերությունները արդեն այնքան էլ չեն ձգտում իրենց գործարանները Չինաստանում տեղակայել։ Ամեն ինչի հետ մեկտեղ, նրանք մտավախություն ունեն, որ իրենց ինտելեկտուալ սեփականությունը կգողացվի։
Վերջին 12 տարիներին հիշեցնում էին, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, 1918-1939թթ․՝ ֆինանսական ճգնաժամ, ավտորիտար պետությունների աճ, նոր տնտեսական գերտերության առաջացում, եւ համավարակ։ Ճիշտ է, այն իրադարձությունների հերթականությունը չի համընկնում նրա հետ, ինչ այսօր է կատարվում։ Թե ինչի հասցրեց դա այն ժամանակ, բոլորն են հիշում։





























