Եվրամիության 27 անդամ-երկրների առաջնորդները հաստատել են եվրոպական տնտեսությանը 540 մլրդ եվրոյի օգնության արտակարգ ծրագիրը, որը կմեկնարկի հունիսի 1-ին։ Այս մասին առցանց-գագաթաժողովի արդյունքներով հայտարարել է Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հավանության ենք արժանացրել 540 մլրդ եվրոյի ծրագիրը, որը կսկսի գործել հունիսի 1-ից»,- ասել է նա։
Եվրամիության անդամ-երկրների առաջնորդները Եվրահանձնաժողովին հանձնարարել են մշակել կորոնավիրուսի համավարակից տուժած եվրոպական տնտեսության վերականգնման ապագա երկարաժամկետ հիմնադրամի չափորոշիչները։
«Մենք չհամաձայնեցինք, որ վերականգնման հիմնադրամի ստեղծման հարցը շտապ է։ Մենք խնդրեցինք Եվրահանձնաժողովին վերլուծել պահանջարկները եւ հանդես գալ համապատասխան առաջարկություններով»,- ասել է նա։





























