Ճապոնիայի կառավարությունն ԱՄՆ վարչակազմի հետ քննարկում է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հնարավոր առողջական խնդիրների մասին հաղորդումները: Այս մասին ուրբաթ օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես կցանկանայի զերծ մնալ այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններից,- հայտարարել է նա:- Սակայն մենք տարբեր քննարկումներ ենք անցկացնում Կիմ Չեն Ընի հետ իրավիճակի վերաբերյալ Միացյալ Նահանգների եւ այլ շահագրգիռ երկրների հետ»:
Ավելի վաղ Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Տոկիոն ակտիվորեն հավաքում եւ վերլուծում է տեղեկատվությունն այս հարցի վերաբերյալ:





























