Գերմանիան աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում COVID-19-ից բուժման դեպքերի թվով, հայտնում է DW-ն:
Հոփկինսի համալսարանի տվյալներով` երկրում արդեն 103.300 մարդ է առողջացել այս վտանգավոր վարակիչ հիվանդությունից:
Բացի այդ, Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով, ապրիլի 24-ի առավոտի դրությամբ գրանցվել է SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակման 150.383 դեպք (վերջին օրվա ընթացքում` 2337 դեպք): Հիվանդության` Գերմանիա ներթափանցումից ի վեր երկրում գրանցվել է վիրուսից մահվան 5321 դեպք, 227 մարդ մահացել է վերջին օրվա ընթացքում:




























