Ինդոնեզիան այս շաբաթից սկսած մինչեւ մայիսի վերջ ժամանակավորապես կարգելի օդային եւ ծովային ուղեւորությունները՝ նոր տեսակի կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարությանը:

Նշվում է, որ արգելքը տարածվում է ոչ միայն միջազգային, այլեւ ներքին ուղեւորությունների վրա:

Այս որոշումն ընդունվել է մուսուլմանների համար սրբազան Ռամադան տոնի հետ կապված. Ինդոնեզիան աշխարհում ամենախոշոր մուսուլման համայնքով երկիրն է:

Երկրի կառավարությունն արդեն արգելել է տոնի ամբողջ ժամանակահատվածում քաղաքներից նահանգներ ամենամյա ավանդական ուղեւորությունը: