Աֆրիկայի, Կարիբյան ավազանի եւ Խաղաղ օվկիանոսի տասնյակ երկրներ հանդես են եկել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում ռասիստական կլիշեի դեմ, հաղորդում է DW-ը:

«COVID-19-ը կարող է վարակել ցանկացածին»,-ասել է ԱԿԽ երկրների կազմակերպության գլխավոր քարտուղար Ժորժի Շիկոտին:

Նրա խոսքով՝ խոսքը չինական պանդեմիայի մասին չէ, եւ մաշկի գույնը կապ չունի COVID-19-ի հետ:

Աֆրիկայում հայտնաբերվել է վարակման 28 000 դեպք:

Վիրուսը թափանցել է աշխարհի 210 երկրներ եւ հայտնաբերվել մոլորակի 2,7 մլն բնակչի մոտ, մահացել է ավելի քան 190 000 մարդ: