ՆԱՏՕ-ն «Թալիբանին» կոչ է արել նվազեցնել բռնության մակարդակը եւ միանալ խաղաղ բանակցություններին` հայտարարելով, որ բանտարկյալների ազատ արձակումը պետք է արագացվի, փոխանցում է Reuters-ը:
Թալիբները մերժել են Աֆղանստանի կառավարության հրադադարի կոչը Ռամադան մուսուլմանական սուրբ ամսվա ընթացքում, ինչը մտահոգություն է առաջացրել խաղաղ գործընթացի կապակցությամբ այն բանից հետո, երբ թալիբները եւ Միացյալ Նահանգները փետրվարին համաձայնագիր էին ստորագրել ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին:
«Թալիբների կողմից բռնության ներկայիս մակարդակն անընդունելի է»,- հայտարարել են ՆԱՏՕ-ի դեսպանները խաղաղության ջանքերի վերաբերյալ հայտարարության մեջ: «Մենք ողջունում ենք բանակցությունների համապարփակ խմբի ստեղծումը, որը կներկայացնի Աֆղանստանը: Մենք կոչ ենք անում թալիբներին բանակցություններ սկսել այս թիմի հետ` առանց հետագա ձգձումների, ինչն ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ համաձայնագրի առանցքային տարրն է համարվում»,- ասվում է հայտարարության մեջ:





























