Միացյալ Նահանգները չեն մասնակցի ԱՀԿ-ի համաշխարհային նախաձեռնության մեջ COVID-19-ի դեմ դեղորայքի ու պատվաստանյութի արտադրությունն արագացնելու եւ տարածելու հարցում, Reuters-ին տեղեկացրել է ԱՄՆ-ի առաքելության ներկայացուցիչը:

«ԱՄՆ-ը պաշտոնապես չի մասնակցի»,-ասել է նա՝ ի պատասխան էլեկտրոնային փոստով ուղարկված հարցման: «Մենք անհամբեր սպասում ենք COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման շուրջ համագործակցության նախաձեռնության մասին ավելին իմանալու հնարավորությանը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորումը դադարեցնելու մասին: