Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, բառացիորեն խեղեց մարդկային գիտակցությունը. այսօր, ավելի քանի 100 տարի անց, ճանաչման ուղղությամբ մեծ ճանապարհ ենք անցել։ Այս մասին Հայոց ցեղասպանության առիթով հղած իր ուղերձում նշել է Ֆրանսյիա Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետ Մոնիք Սլիսսան:

Նա, մասնավորապես, նշել է. «Օրինակ՝ Ֆրանսիայի Հանրապետությունն իր դիրքորոշումն է հայտնել 2001թ հունվարի 29-ին եւ վստահ կարող եմ Ձեզ ասել, որ այդ օրը ես հպարտ էի, ֆրանսիացի լինելու համար:

Մինչդեռ, եթե եղել են մարտեր, որոնք հաղթել ենք, մեկ հիմնական խնդիր դեռ ունենք՝ Թուրքիայի Հանրապետության կողմից ճանաչումը: Ես ինքս համոզված եմ, որ այն երկրները, որոնք դեռ չեն հասել ճանաչման փուլին, չեն կարող երկար շարունակել այդ ճանապարհը, զուտ այն պատճառով, որ դա անհամատեղելի է մարդկության բարոյականության հրամայականի հետ:

Հիշատակման այս օրը ես կցանկանայի նաեւ խոսել եւ մտածել մեկ այլ երկրի մասին, մի հանրապետության, որն աշխարհագրական դիրքով բավական հեռու է մեզնից, պետություն, որը մեզ հետ սերտ կապված է ընկերական հարաբերություններով, կարծում եմ՝ հասկացաք, որ նկատի ունեմ Արցախի Հանրապետությունը, ինքնահռչակված Հանրապետություն եւ այդ պատճառով միջազգային հանրության կողմից չճանաչված:

Եթե անասելի հանցագործություններ են կատարվել հայերի հանդեպ Թուրքիայի կողմից, չեմ կարող մոռանալ, որ հենց այս պահին Արցախում հայերը շարունակում են պայքարել իրենց ինքնավարության, անկախության, ազատության, գոյատեւման համար ադրբեջանական զինված ուժերի դեմ:

Որպես Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետ եւ հայ ժողովրդի հավատարիմ ընկեր՝ ես ուզում եմ արտահայտել եւ նորից ընդգծել իմ ողջ աջակցությունը Արցախի Հանրապետությանը, հայ ժողովրդին եւ իմ ընկեր Հովհաննես Գեւորգյանին, որը պայքարում է ամեն օր, առանց ջանքեր խնայելու, որպեսզի Արցախի դրոշը շատ բարձր ծածանվի միջազգային հանրությունում:

2015թ. սեպտեմբերին ես մեկնեցի Արցախ եւ երկու հիշողություն ունեմ, որոնք ինձ համար շատ  թանկ են եւ ուզում եմ ձեզ հետ կիսել: Նախ եւ առաջ ես տեսա այս ժողովրդի ապրելու, գոյատեւելու կատաղի ցանկությունը, ցանկությունը ամեն ինչ անել ազատ ապրելու համար: Երկրորդ հիշողությունս շատ ավելի ճշգրիտ է: Մի ճանապարհի վրա, որն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից տանում էր դեպի հնագիտական քաղաք Տիգրանակերտ, որը շատ բաներ է բացահայտում այդ տարածաշրջանի ժողովրդի անցյալի մասին, այդ ճանապարհի ձախ կողմում բազմաթիվ նռենիներ կային եւ քանի որ սեպտեմբեր ամիսն էր, դրանք առատ էին գեղեցիկ, կարմիր մրգերով, իսկ մյուս կողմում պատերազմի ընթացքում ավերված տարածք էր, ինչպիսին մենք  տեսել ենք Վերդոնի տարածքում, ավերակներ էին, իսկ հեռվում, ոչ շատ ճշգրիտ հորիզոնում, կարծես այն ծխի մեջ էր, եւ այո, դեռ մարտեր էին ընթանում հորիզոնում, մարտեր որոնք տարվում էին այդ օրը եւ որոնք դեռ չէին ավարտվել:

Եվ ուրեմն ես ուզում եմ նորից ասել, բարձրաձայն ասել, որ անգամ այն դեպքում, երբ հավասարությունն ինձ համար արժեք է, որը չեմ զիջում, իմ միակ բացառությունն Արցախի համար է: Ես երբեք չեմ հրաժարվի փոխգործակցության այն ուղիներից, որ ստեղծել ենք այս երկրի հետ։ Ինձ համար դա մարդկության պարտք է։ Եվ այժմ էլ ես անում դա որպես արդեն որպես «Ֆրանկոֆոնիան Արցախում» ասոցիացիայի բյուրոյի անդամ: Կարող եք ինձ վրա հույս դնել, ես շարունակելու եմ դա անել:

Եզրափակելով խոսքս կասեմ, ինչպես դա կանեն նաեւ իմ գործընկերները, այո, ես մնում եմ տանը, սակայն չեմ մոռանում: