Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն շրջանի պատգամավոր Անն-Լորանս Պետելը աջակցում հայ համայնքի պայքարին 1915 թ․ իրականացված ջարդերի ճանաչման ուղղությամբ:
Նա այս առնչությամբ իր հայտարարությունում նշել է.
«Սիրելի հայ ընկերներ,
Այս առանձնահատուկ պահին, երբ մենք ստիպված են մնալ տանը, ես ցանկանում եմ ձեզ հղել իմ փոքրիկ ուղերձը։ Ապրիլի 24-ին մենք հիշատակելու ենք 1915թ․ ջարդերի 105-րդ տարելիցը։ Եթե Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թ․ հունվարի 29-ի օրենքով, հիշու՞մ եք, որ 2018թ․ հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ցանկանում է պայքարել արդարության եւ ճանաչման համար։
Այսպիսով, այս ապրիլի 24-ը, որը Հայոց ցեղասպանության հիշատակության օրն է, առանձնահատուկ է ինչպես հայ, այնպես է ֆրանսիացի ժողովրդի համար։ Սա օր է, երբ մենք պետք է հիշենք այդ 1,5 մլն․ կանանց, երեխաներին, տղամարդկանց, որոնք ենթարկվեցին ջարդերի։ Սա նաեւ օր է, երբ մենք պետք է վերահաստատենք բարբարոսության դեմ մեր պայքարը։
Այս ապրիլի 24-ը, այս միասնական հիշատակության օրը պետք է նաեւ առիթ լինի մեր երկու՝ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ բարեկամությունը վերահաստատելու համար։ Այսպիսով, այս ապրիլի 24-ին ես մնում եմ տանը, բայց ես չեմ մոռանում»։




























