Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ Ֆրանսիայի Լիմոնեստ քաղաքի քաղաքապետ, Լիոնի մետրոպոլի փոխնախագահ Մաքս Վենսանը հանդես է եկլ ուղերձով:
«Այն ժամանակ, երբ մեր երկու բարեկամ երկրները՝ Հայաստանը եւ Ֆրանսիան ամբողջապես ներգրավված են կորոնավիրուսի համաշխարհային համավարակի դեմ պայքարում, այս ուրբաթ՝ 2020թ. ապրիլի 24-ին, որը կանցկացվի արտակարգ պայմաններում, ես լիովին միանում եմ հայերի Ցեղասպանության 105-րդ տարելիցի հիշատակությանը»,-նշել է նա:




























