Լոս Անջելեսի հայերը Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը կորոնավիրուսից տուժած ընտանիքների համար միջոցներ են հավաքել, հաղորդում է KTLA-ն:
Ամերիկայի Հայ Ազգային կոմիտեի անդամ Ալեքս Գալիցկու խոսքով՝ 1,5 մլն հայերի հիշատակի համար «մենք պարտավոր ենք միջոցներ հավաքել կարիքավոր ընտանիքների համար»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը բանաձեւ են ընդունել, որով պաշտոնապես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, ինչը կտրուկ քննադատել է Թուրքիան՝ ԱՄՆ-ին մեղադրելով ՆԱՏՕ-ի իր առանցքային դաշնակցի հետ հարաբերությունները խաթարելու մեջ:




























