Ճապոնիայի Օսակի քաղաքի քաղաքապետ Իտիրո Մացուին կոչ է արել տղամարդկանց կանանց փոխարեն գնումների գնալ համավարակի ընթացքում, քանի որ նրանց մոտ ավելի արագ է ստացվում, փոխանցում է «Լենտա»-ն` վկայակոչելով CNN-ը:
Նա պարզաբանել է, որ կանայք ավելի շատ ժամանակ են ծախսում գնումներ կատարելու համար, քանի որ նրանք միշտ զննում եւ լավ տարբերակ են փնտրում: Իսկ տղամարդիկ, ասաց նրա, արագ վերցնում են այն, ինչ իրենց ասել են գնել, եւ երկար չեն մնում սուպերմարկետներում: Քաղաքապետը շեշտել է, որ սա հենց այն է, ինչ անհրաժեշտ է համավարակի իրավիճակում` խուսափել այլ մարդկանց հետ շփումից:
Հասարակությունը բացասաբար է արձագանքել այս հայտարարությանը: Սոցիալական ցացների օգտատերերը ենթադրել են, որ Մացուին, հավանաբար, երբեք գնումներ չի կատարել:
Ապրիլի 24-ի դրությամբ Ճապոնիայում համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է վարակման 12 368 դեպք, մահացել է 328 մարդ:





























