ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մեկնաբանություններն այն մասին, որ մարդիկ կարող են կուլ տալ կամ ներարկել COVID-19-ի դեմ պայքարի ախտահանիչ միջոցը, սարկազմի փորձ էր, փոխանցում է AP-ն:

Թրամփը նախօրեին նշել էր, որ հետազոտողներն ուսումնասիրում են ախտահանիչ նյութերի ազդեցությունը վիրուսի վրա եւ հետաքրքրվել էր` կարելի է արդյոք դրանք ներարկել մարդկանց՝ հայտարարելով, որ վիրուսը «հսկայական ազդեցություն է ունենում թոքերի վրա, ուստի հետաքրքիր կլիներ դա ստուգել»:

Սակայն ուրբաթ օրը Օվալաձեւ գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփը նշել էր, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել: «Ես սարկազմով եմ այդ հարցը տվել ձեզ նման լրագրողներին, որպեսզի տեսնեմ, թե ինչ է տեղի կունենա»,- ասել է նա: