Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել, հայտնում է Associated Press-ը: Շաբաթ օրը գրանցվել է վարակման 12 նոր դեպք, որից 11-ը արտերկրից վերադարձած մարդիկ են, եւ միայն մեկ դեպքն է ներքին վարակման հետեւանք:

Ներկայումս Չինաստանում COVID-19-ով վարակմամբ 838 մարդ գտնվում է հիվանդանոցում, 1000 մարդ մեկուսացվել է կորոնավիրուսի կասկածով կամ հիվանդության ասիմպտոմատիկ ընթացքով:

Չինաստանում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 82 816 դեպք, մահացել է 4 632 հիվանդ: