Թուրքիայի Սվազի (Սեբաստիա) քաղաքապետ, «Մեծ միասնություն» (BBP) կուսակցության անդամ Դողան Ուրգյուփը տեղի հայկական գերեզմանոցը պահպանելու եւ խնամելու համար հայ աշխատակից է ընդունելու աշխատանքի։
Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝ Սվազի քաղաքապետը Փաշաբահչե թաղամասի հայկական գերեզմանոցի շուրջը ցանկապատել է եւ պատրաստվում է հայազգի աշխատակից վերցնել՝ գերեզմանների պահպանության եւ խնամքի համար։
Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհրդի անդամ Տրդատ Ուզունյանն այցելել է Սվազի քաղաքապետին եւ շնորհակալություն հայտնել գերեզմանների պահպանման համար։ Սվազի քաղաքապետն իր հերթին հիշեցրել է, որ իրենց քաղաքապետարանում 2 հայազգի է աշխատում, որոնց թիվը կավելանա եւս մեկով։





























