Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մասնակցում է հանրապետական շաբաթօրյակին` ծառեր տնկելով «Պրիպյատսկի» ազգային պարկի տարածքում, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Ապրիլի վերջին տաս օրերին պետության ղեկավարն ավանդաբար այցելում է Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետեւանքով տուժած տարածքները: Այս հողերի վերածննդին միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, եւ, հաշվի առնելով, որ այս անգամ նախագահի ուղեւորությունը համընկել է հանրապետական շաբաթօրյակի հետ, Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է մասնակցել «Պրիպյատսկի» ազգային պարկում ընթացող աշխատանքներին: Այստեղ անտառային զանգվածի վերականգնման համար նախագահական բրիգադի կողմից 8 հազար սոճի է տնկվել մեկուկես հեկտար տարածքի վրա:




























