Պերուական Ամազոնիայի բնիկ ժողովրդի առաջնորդը հայտարարել է, որ կառավարությունը հնարավորութուն է ընձեռել նրանց ինքնուրույն պաշտպանվել կորոնավիրուսից, ինչը կարող է հանգեցնել «անգործության պատճառով էթնոցիդի» ռիսկին, հաղորդում է Reuters-ը։
ՄԱԿ-ին եւ Մարդու իրավունքների հարցով միջամերիկյան հանձնաժողովին ուղղված պաշտոնական նամակում պահանջվում է ամերիկյան եւ միջազգային դատարաններից ստիպել կառավարություններին ձեռնարկել «հստակ միջոցներ» նրանց գոյատեւումն ապահովելու համար՝ հղում անելով ցեղասպանության հանցագործության նախազգուշացման եւ դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։
Ութ տեղական առաջնորդներ, որոնք ներկայացնում են Պերուական Ամազոնիայի 1800 ներկայացուցիչներին, ստորագրել են նամակը, որը հրապարկվել է AIDESEP տեղական խմբի կողմից։
Առողջապահության ոլորտում փորձագետները նախազգուշացնում են, որ վիրուսի տարածումը կարող է մահացու լինել Ամազոնիայի բնիկ ժողովրդի համար, որոնք դարերի ընթացքում ոչնչացվել են եվրոպացիների կողմից տարածած հիվանդությունների` մալարիայից մինչեւ գրիպի հետեւանքով։
Պերուի նախագահ Մարտին Վիսկարան հայտարարել է, որ երկու շաբաթ առաջ պաշտոնյաներն աշխատել են տարածաշրջանում օգնություն հասցնելու ուղղությամբ, երբ տեղի բնակիչներն ինքնակամ ինքնամեկուսացվել են վիրուսից խուսափելու համար։ Պուերտո Վեֆիլ շրջանի առնվազն չորս բնակիչ վարակվել է այդ հիվանդությամբ։
Ավելի վաղ մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ այդ շրջան է ուղարկել սանիտարահիգիենիկ վիճակը բարելավելու նյութեր եւ հետեւում է իրավիճակին։




























