Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավտոերթի ժամանակ կատարվել է ՃՏՊ, որի հետեւանքով զոհվել է 16-ամյա հայ դեռահաս, եւս 3 մարդ ստացել է վիրավորում, հաղորդում է Armenian Mirror-Spectator-ը։

Ըստ աղբյուրի՝ 16-ամյա տղան Dodge Charger-ի ղեկին էր, իսկ մնացածները նրա ուղեւորներն էին։ Ըստ դեռեւս չհաստատված պատճառների՝ նա կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ մխրճվել ավտոճանապարհի կենտրոնական միջնապատին։ Ավտոմեքենան կողաշրջվել է, ուղեւորներից մեկը դուրս է շպրտվել մեքենայից։ Բոլոր չորս դեռահասները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է։ Ոստիկանությունում հայտարարել են, որ դեռեւս չեն կարող հաստատել՝ մասնակցե՞լ է արդյոք ավտոմեքենան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիայում։