Ամբողջ աշխարհում ավտորիտար առաջնորդները, ինչպիսիք են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ամենավատ ղեկավարներն են պանդեմիայի ժամանակ, եւ կոշտ ու սխալ են գնահատում COVID-19-ի ճգնաժամը, գրում է Guardian-ը։
Ինչպես նշում է պարբերականը, այդպիսի առաջնորդները, որպես կանոն, ունեն միանման դիսֆունկցիոնալ բնութագրիչներ, ինչպես պատերազմի մետաֆորներին հակվածությունը, երեւակայության պակասը, պանդեմիայի շահագործումը եւ դրա զոհերի նկատմամբ կարեկցանքի պակասը՝ չնայած նրանց ակնհայտ պոպուլիզմին։
«էրդողանին, ինչպես ԱՄՆ նախագահին, մեղադրում են ճգնաժամը քաղաքականացնելու մեջ։ Օրինակ,նա արգելել է ընդդիմադիր ուժերի կողմից ղեկավարվող Ստամբուլում, Իզմիրում եւ Անկարանում դրամահավաքը։ Ասում են, որ Ստամբուլի քաղաքապետն իր գործունեության արդյունքների շնորհիվ կարող է դառնալ նախագահի մրցակիցը 2023 թվականի ընտրություններում, եւ դա ավելի է մտահոգում Էրդողանին, քան կորոնավիրուսային հիվանդությունը»,-գրում է պարբերականը։
Պարետային ժամի եւ կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների սահմանումը հրահրել է խուճապահար գնումներ, եւ Էրդողանը «բաց է թողել իր հնարավորությունը միասնականությունն ամրապնդելու հարցում՝ համաներումից բացառելով քաղաքական ընդդիմադիրներին, լրագրողներին եւ իրավապահներին»։ «Աշխարհն ակնիկալում է ավելի լավ որոշումներ Թուրքիայից»,-գրում է հեղինակը։



























