Ընթացիկ տարվա հունիսին Իրաքն ու Միացյալ Նահանգները կքննարկեն իրաքյան տարածքից ամերիկյան զորքերի դուրս բերման հստակ ժամանակացույցը։ Այդ մասին հայտնել է Իրաքի բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ, գեներա Աբդել Քարիմ Խալաֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Yaum-ին։

«Բաղդադն ու Վաշինգտոնը հունիսին կայանալիք բանակցությունների ժամանակ կդիտարկեն Իրաքից ԱՄՆ ուժերը դուրս բերելու ամբողջական գրաֆիկը»,-նշել է իրաքցի գեներալը։  Նա մանրամասնել է, որ անգամ ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո «անվտանգության ապահովման ոլորտում Իրաքի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը կշարունակվի»։ «Դուրս բերումից հետո ամերիկացի մասնագետները կշարունակեն մասնակցել իրաքցի ռազմական կադրերի պատրաստման հարցում»,-ասել է Իրաքի ԶՈՒ ներկայացուցիչը։