«Բազե» ակումբը ապրիլի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կենտրոնում կազմակերպում է քննարկում «Որքանո՞վ է երիտասարդությունը ներգրավված երկրի հասարակական-քաղաքական կյանքում» խորագրով:

«Բազե» ակումբից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը կմասնակցեն ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, «Բազե» ակումբի ղեկավար Սամվել Մերթարջյանը, փորձագետ Արսեն Սողոմոնյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի հասարակական-քաղաքական կյանքում երիտասարդների դերին, պետական երիտասարդական քաղաքականությանը եւ այլ խնդիրների: