Ոստիկանության Ստեփանավանի բաժնում այսօր` ապրիլի 29-ի գիեշրը ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկում գողություն է կատարվում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված տնից գողություն կատարելու պահին բռնել եւ բերման է ենթարկել 44-ամյա Արսեն Խ.-ին:
Կատարվում է նախաքննություն:





























