Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն ապրիլի 28-ին Մեծ Մանթաշ գյուղի վերջնամասից, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 23-ամյա Արտակ Վ.-ին եւ նրա ուղեւոր` 22-ամյա Մասիս Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի բեռնախցից հայտնաբերվել է 20 մետր թուջե մալուխ:
Բերման ենթարկվածները հայտնել են, որ մալուխը նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, իրենց են վաճառել 17-ամյա Անդրանիկ Պ.-ն եւ 16-ամյա Աղասի Բ.-ն:
Վերջիններս խոստովանել են, որ մալուխը գողացել են ապրիլի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արթիկի թիվ 1 քարհանքի տարածքից:
Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:





























