Կորոնավիրուսի տարածման պատճառով Airbus ընկերությունը պատրաստվում է սնանկության: Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Գիյոմ Ֆորին, հաղորդում է Reuters-ը:

«Մենք անտեսանելի արագությամբ կորցնում ենք մեր գումարները, ինչը կարող է սպառնալ մեր ընկերության գոյությանը»,-ասել է նա:

Ավիացիոն փորձագետների կարծիքով՝ մոտ ապագայում ուղեւորատոր ինքնաթիռները կվերանան: Մասնավորապես, քաղաքացիական ավիացիան կարող է զրկվել իր երկու խոշոր ինքնաթիռներից՝ Airbus A380-ից եւ  Boeing 747-400-ից: