Եվրոպական երկրների ավելի քան 30 մլն բնակիչ փոխհատուցում է հայցում, գրում է FT-ը:
Պարբերականի տեղեկություններով ՝ խոսքը Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Իսպանիայի մասին է, որտեղ աշխատունակ բնակչության մեկ հինգերորդ մասը դիմել է ֆինանսական օգնություն ստանալու համար:
Աջակցության եվրոպական շատ ծրագրեր կառուցված են գերմանական կառավարական Kurzarbeit ծրագրի օրինակով: Սակայն տնտեսագետները կարծում են, որ այժմ այդ մոտեցումը կարող է չաշխատել, քանի որ տնտեսական անկումը զգալի է եւ հզոր հարված է հասցրել փոքր բիզնեսին՝ ռեստորաններին, հյուրանոցներին, խանութներին, որոնց սեփականատերերը կարող են աշխատանքից ազատել իրենց աշխատակիցներին եւ դադարեցնել գործունեությունը:





























