Լոս Անջելեսը Միացյալ Նահանգների առաջին քաղաքն է դարձել, որը կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում է առաջարկել յուրաքանչյուրի համար` անկախ նրանից, կան ախտանիշներ, թե ոչ, հայտարարել է քաղաքապետ Էրիկ Գարսեթին:
Ըստ նրա` առաջնահերթություն կունենան նրանք, ովքեր ախտանիշներ ունեն: Նա նշել է, որ Լոս Անջելեսն ի վիճակի է անցկացնել Ամերիկայում անցկացվող բոլոր թեստերի մոտ 9 տոկոսը, հայտնում է CNBC-ն:
Նահանգի այլ շրջաններում ջանքեր են գործադրվում վիրուսի տարածումը հասկանալու համար` թեստավորելով նրանց, ում մոտ ախտանիշներն ակտիվ չեն արտահայտվում: Կալիֆորնիայի Բոլինաս քաղաքն առաջինն էր, որը լայնամասշտաբ թեստավորում էր առաջարկել բնակիչների համար:





























