Օրեգոնոյում գտնվող ստրիպ ակումբը ստիպված է եղել փոխել իր բիզնեսի մոդելը կորոնավիրուսի համավարակի պատճառով: Որպեսզի իր աշխատակիցներին օգնի շարունակել գումար վաստակել կարանտինի ընթացքում, ակումբն իր համար բացահայտել է «ավտոսրճարանի» փորձը:
Փորթլանդում գտնվող Lucky Devil Lounge-ի սեփականատեր Շոն Բոլդենը Fox News-ին պատմել է, որ գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ իրենց հետ կապ է հաստատել միջոցառումների կազմակերպման տեղական ընկերությունը: Բոեւլդենի խոսքով` միջոցառումն անցկացնող ընկերության աշխատակիցները նույնպես առանց աշխատանքի էին մնացել, սակայն նրանք պատրաստ էին աշխատել Lucky Devil-ի հետ` ակումբի կայանատեղիում` նոր փորձ ստեղծելու համար: Բոուլդենը պատմել է, որ շուրջ մեկ շաբաթ մտածում էր այդ գաղափարի շուրջ: Ըստ նրա` ակումբը կորոնավիրուսի բռնկման առաջին պահից հետեւում էր անվտանգության խստագույն կանոններին եւ չէր ցանկանում անել մի բան, ինչը տպավորություն կստեղծեր, որ իրենք լուրջ չեն ընդունում կարանտինը:
Բոուլդենը պատմել է , որ ակումբի կայանատեղին վերափոխվել է վրանների, բեմերերի, երաժշտական սարքավորումների եւ ցանկապատերի օգնությամբ` ընդ որում, պահպանելով պարողների անվտանգությունը եւ սոցիալական հեռավորությունը:
«Դա ինձ ուրվականներով տուն հիշեցրեց,- ասելէ նա:- Կան լույսեր, մառախուղ եւ հսկայական դիսկո բոլ»:
Սրճարանն աշխատում է հետեւյալ կերպ. ավտոմեքենաները մոտենում են, եւ դիջեյը միացնում է երաժշտությունը, այնուհետեւ պարողները` ձեռնոցներով եւ դիմակներով, պարում են երգի ամբողջ ընթացքում, իսկ հետո հաճախորդի պատվերը մոտեցնում են ավտոմեքենային: Ակումբը նույնիսկ անվճար զուգարանի թուղթ է նվիրում (եւս մի ապրանք, որը մեծ պահանջարկ ունի կորոնավիրուսի բռնկման ընթացքում):
«Մարդիկ շատ գոհ են»,- ասել է Բոուլդենը:





























