2020 թվականի առաջին երեք ամիսներին Իսպանիայի տնտեսությունը կորոնավիրուսային համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի ավերիչ ազդեցության պատճառով կրճատվել է ռեկորդային 5.2 տոկոսով, փոխանցում է Reuters-ը:
Ըստ Ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալների` սա ամենավատ ցուցանիշն է 1970 թվականից ի վեր, որը նախորդ եռամսյակի համեմատ գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները 4.4 տոկոսով նվազման մասին:
Հաշվի առնելով, որ երկրորդ եռամսյակը, հավանաբար, էլ ավելի ցավալի է լինելու` Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ զբոսաշրջությունից կախված տնտեսությունը կարող է այս տարի կրճատվել 12.4 տոկոսով, սակայն 2021 թվականին դրան առնվազն 5.5-ի տոկոս վերականգնում է սպասվում:
Մարտի 14-ից սկսած, երբ տնտեսությունը քնի ռեժիմում էր, Իսպանիան տնտեսության մասով եւս մի ռեկորդ է գրանցել, երբ ապրիլի երկրորդ կեսին 900 000 մարդ զրկվեց աշխատանքից: Տարեկան կտրվածքով Իսպանիայի տնտեսությունն առաջին եռամսյակում կրճատվել է 4.1 տոկոսով` նախորդ եռամսյակի 1.8% աճի եւ տնտեսագետների կողմից 3.2 տոկոսի չափով կանխատեսումների համեմատ:




























