GamesDoneQuick կազմակերպության տեսախաղերի սիրահարները վերջերս Twitter-ի իրենց պաշտոնական էջում հայտարարել են այն մասին, որ իրենց հաջողվել է CoronaReliefDoneQuick բարեգործական մարաթոնի շրջանակներում ավելի քան 400 000 դոլար հավաքել՝ համավարակի դեմ պայքարի համար: Հավաքված միջոցներն ամբողջությամբ կուղարկվեն DirectRelief հասարակական կազմակերպությանը, որն այժմ զբաղվում է պաշտպանիչ սարքավորումների արտադրությամբ՝ ամբողջ աշխարհի բուժաշխատողների համար, ովքեր պայքարում են կորոնավիրուսի դեմ, հայտնում է RG-ը:

Speedrunner-ները գեյմերների մի տեսակ են, որոնք մրցում են արագ ընթացքով խաղերում: Գրեթե ամեն օր աշխարհի բոլոր անկյուններից հազարավոր Speedrunner-ներ նոր համաշխարհային ռեկորդներ են սահմանում: Օրինակ, վերջերս գերմանացի desa3579 անունով խաղացողը 40 ժամ տեւողությամբ FinalFantasyVIRIR-ը անցել է 6 ժամ, 47 րոպե 24 վայրկյանում:

Մարաթոնը կայացել է առցանց-հեռարձակման ձեւաչափով: Իրադարձության շրջանակներում մասնակիցները անցել են հանրաճանաչ action-RPG Dark Souls-ի բոլոր բոսերին, անցկացրել են մի քանի անմոռանալի հանդիպումներ Halo-ում՝ Combat Evolved-ը ամենաբարձր «լեգենդար» դժվարության մակարդակում կես ժամում ավարտել է Mirror's Edge-ը։