Նոր Զելանդիայում սեպտեմբերի 19-ին կանաբիսի օրինականացման մասին համազգային հանրաքվե կանցկացվի: Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Էնդրյու Լիթլը, հաղորդում է DW-ը:
Միեւնույն ժամանակ, Նոր Զելանդիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:
Քվեարկել ցանկանցողները կունենան երկու տարբերակ՝ «այո» կամ «ոչ»: Օրինագիծը ենթադրում է, որ կանաբիս կարելի է օգտագործել 20 տարեկանից, սերմերի կամ բույսերի ներմուծման եւ արտահանման համար լիցենզիա անհրաժեշտ կլինի: Իսկ բժշկական կանեփը երկրում օրինականացվել է 2018 թվականին:
Հանրաքվեին դրական որոշման դեպքում Նոր Զելանդիան կարող է դառնալ աշխարհում երրորդ երկիրը Ուրուգվայից եւ Կանադայից հետո, որտեղ օրինականացվել է կանաբիսի օգտագործումը:
Գերմանիայում բժշկական կանեփն օրինականացվել է 2017 թվականից:





























