Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 04:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆանարջյան փողոցի թիվ 32 տան բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:19-ին, մարվել` 04:25-ին: Մասամբ այրվել է «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: